|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմի արդիականացման աշխատանքներն ավարտվել են:
Ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհանիսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վերանորոգման եւ բեմի արդիականացման աշխատանքների վրա ծախսվել է շուրջ 8 միլիոն եվրո:
«Բեմի մեխանիկական համակարգերում լիովին արդիականացվել են շարժիչները, փոխվել համակարգերը, ճոպանաճախարակային բոլոր հանգույցները, ներմուծվել է նոր համակարգչային կառավարման համակարգ: Ներկայացումների մեխանիկական բոլոր ծրագրերը կարող են պահպանվել առանց հիշողության թարմացվելու»,- ուրախությամբ նշեց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ ձայնահնչյունային եւ լուսային համակարգերը նույնպես արդիականացվել են. «Ավելացել է շուրջ 400 լուսարձակ, համակարգերը արդիականացվել են նոր սերնդի տեխնիկայով, ուժեղացուցիչներով, բարձրախոսներով, տարաբնույթ խոսափողներով` երաժշտական գործիքներ»:
Հովհաննիսյանը նշեց, որ այժմ հպարտությամբ կարող է փաստել, որայսօր ունենք համաշխարհային մակարդակի` արդի տեխնիկայով հագեցած թատրոն:
Ի դեպ, բեմի վերազինման աշխատանքներն իրականացրել է ավստրիական «Վագներ-Բիրո Աուստրիա Ստեյջ Սիստեմս Էյ Ջի» կազմակերպությունը, որը նման գործունեության 150-ամյա փորձ ունի Լոնդոնի, Վիեննայի, Սիդնեյի, Մոսկվայի թատրոններում: Վերջին անգամ թատրոնը վերանորոգվել էր 2001-2003-ին` «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորման ծրագրի շրջանակում, սակայն` մասնակիորեն: