|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իմ փնտրածը իրականը կամ անիրականը չեն: Ես փնտրում եմ անգիտակցությունը` մարդկային բնազդի գաղտնիքը:
Ամադեո Մոդիլիանի
Այն ամենը, ինչ պատկերացնում եք, իրական է:
Արվեստը այն սուտն է, որը թույլ է տալիս գիտակցել ճշմարտությունը:
Եթե ես վայրի ձի նկարեմ, դուք կտեսնեք ոչ թե ձին, այլ վայրիությունը:
Պաբլո Պիկասո
Ծաղիկներ միշտ կան, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են տեսնել:
Անրի Մատիս
Ցավն անցողիկ է, գեղեցկությունը` մնայուն:
40 տարի պետք եկավ հասկանալու համար, որ գույների թագուհին սեւն է:
Օգյուստ Ռենուար
Ես խմում էի` դարդերս խեղդելու համար, բայց անիծյալները սովորեցին լողալ:
Հուսով եմ` վերջը ուրախ է եւ հույս ունեմ երբեք չվերադառնալ:
Ֆրիդա Կալո
Սիրում եմ նրանց, ովքեր ցավի միջից ժպտում են:
Գոյություն ունի մարդկային երեք տեսակ` նրանք, ովքեր տեսնում են, նրանք, ում ցույց են տալիս, եւ նրանք, ովքեր չեն տեսնում:
Լեոնարդո դա Վինչի
Հանճարը հավերժ համբերությունն է:
Մահն ու սերը մարդուն դրախտում պահող երկու թեւերն են:
Միքելանջելո Բուոնարոտի
Թարգմանությունը՝ Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ