|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի` կոմունիստական ուղղվածություն ունեցող Sol թերթի միջազգային նորությունների խմբագիր Ալի Օրնեկը 14 ամիս պայմանական ժամկետով դատապարտվել է երկրի նախագահին վիրավորելու համար, սակայն պայմանական ժամկետը կփոխարինվի իրականով, եթե մոտակա 5 տարիների ընթացքում նման բան կրկնվի. տեղեկացնում է Zaman-ը:
Օրնեկին դատել են Itusozluk կայքում Աբդուլլահ Գյուլի անվան համալսարանի կապակցությամբ արված մեկնաբանությունների համար: Նա գրել էր, որ Գյուլի հայրենի քաղաքում գտնվող համալսարանի շրջանավարտները կգնան գործող նախագահի հետքերով: «Այդ համալսարանում տիրում են անգործությունը, կոռուպցիան եւ քավոր-սանիկությունը»,- գրել էր Օրնեկը:
Դատարանում նա հայտարարել է, որ Թուրքիայի նախագահին չի վիրավորել, խոսել է նրա քաղաքական շրջապատի մասին: Օրնեկը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը: