|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին ռազմական ինքնաթիռներ վաճառել. տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով ռազմական աղբյուրներ:
Ըստ դրանց` Ռուսաստանի հետ Սու-27, Սու-30 եւ ՄիԳ-31 ինքնաթիռներ գնելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են առանց արդյունքի: Ռուսաստանը համաձայնել է միայն ուսումնական Յակ-130 տրամադրել ադրբեջանական կողմին:
Ներկայումս Ադրբեջանի կառավարությունը այլընտրանքային բանակցություններ է վարում` իր ավիապարկը նոր մարտական ինքնաթիռներով համալրելու համար: