|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ եւ քննարկելու է սիրիական թեման. տեղեկացնում է Интерфакс-ը:
«Ջոն Քերիի հետ շատ լավ զրույցներ ենք ունեցել եւ երեկ չէ առաջին օրը` հեռախոսազրույցի ընթացքում, պայմանավորվել հանդիպել Բրյուսելում` Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի «դաշտում»` քննարկելու, թե մենք` Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, ինչ կարող ենք անել, որ հակամարտող կողմերին մղենք խաղաղ գործընթացի, դիրքորոշում փոխելու»,- ասել է Լավրովը այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ:
Նախարարը նշել է, որ, իր կարծիքով, վերջին շրջանում Վաշինգտոնում հակված են Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորմանը: