|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լսողության հետ խնդիրներ ունեցող հայ ըմբիշները մեդալների հարուստ ավարով են վերադառնում Իրանում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարից, որին մասնակցում էին 7 պետությունների` Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ. տեղեկացնում է msy.am-ը:
Հունա-հռոմեական ոճում 84 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Նիկողոսյանը զբաեցրել է 2-րդ տեղը, իսկ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Սարգսյանը՝ 3-րդ տեղը: Ազատ ոճայինների մրցաշարում 55 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը և Սարգիս Սարգսյանը գրավել են 3-րդ տեղը:
3-րդ տեղն է գրավել նաև 84 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը: Թե' հունա-հռոմեական և թե' ազատ ոճային հայ ըմբիշները թիմային հաշվարկով 3-րդն են: