|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
66 կգ քաշային կարգում այսօր ելույթ ունեցած ազատ ոճի ըմբիշ Արեն Առաքելյանը նունյպես ոչնչով աչքի չընկավ: Նա էլ իր հենց առաջին գոտեմարտում՝ 1/16-րդ փուլում, 0:6 հաշվով զիջեց ադրբեջանցի Մուրադ Սուլեյմանովին: Ադրբեջանցու առաջխաղացումն էլ քառորդ եզրափակչում կանգնեցրեց ռուսաստնցի Ռասուլ Արսանալիևը, ով մրցակցի նկատմամբ առավելության հասավ 8:5 հաշվով: Այս քաշային կարգում ոսկե մեդալը կխաղարկեն Արոն Պիկոն, ԱՄՆ և Հասան Յազդանիչարատին,Իրան:
Ինչպես արդեն հայտնել էինք 84 կգ և 120 կգ քաշային կարգերում Հայաստանը պատվիրակ չէր ներկայացրել: Այս քաշային կարգերում եզրափկիչ են մտել ու երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Առեզա Կարմիմաչիանին, Իրան և Ազամատ Դաուլետբեկովը,Ղազախստան, իսկ 120 կգ եզրափակչում կհանդիպեն Գենո Պետրիաշվիլին, Վրաստան և Ամար Դեսին,Կանադա:
Այսպիսով՝ Զագրեբում Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ հանդես եկած ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 ներկայացուցիչներից այդպես էլ լավագույնը մնաց 96 կգ քաշային կարգում 7-րդ տեղը գրաված Վիկտոր Կազիշվիլու ցույց տված արդյունքը:
Աղբյուր՝ Wretsling.am