|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում: Հիմնական պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի, կապված է վարկային համակարգի հետ: Բանն այն է, որ մի շարք խոշոր գործարարներ մեծ թվով տարաբնույթ վարկեր են վերցրել ու հիմա չեն կարողանում մարել: Օրինակ՝ գործարարներից մեկն իր կոնյակի գործարանն է գրավադրել՝ ցույց տալով, թե քանի տակառ կոնյակ ունի, սակայն ամիսներ անց կոնյակը վաճառել է, և հիմա բանկերից մեկը բացահայտել է, որ տակառները դատարկ են. կա միայն գործարանի շենք: Նման մի պատմություն էլ թռչնաֆաբրիկայի սեփականատերերից մեկն է սարքել, փաստաթղթեր է ներկայացրել, սակայն հիմա ֆաբրիկան չկա: Բանկային խնդիրն ավելի է սրվել «Արմավիա»-ի սնանկացումից հետո, քանի որ տարբեր բանկերի այս ընկերության վարկային պարտքերը հասնում են 50-60 մլն դոլարի: Թերթի աղբյուրների պնդմամբ՝ իրավիճակը լրջորեն մտահոգել է նաև Կենտրոնական բանկին, որտեղ խորհրդակցություններ են անցկացվել: ՀՀ ԿԲ խորիրդի՝ երեք օր առաջ կայացած նիստում անդրադարձ է եղել բանկերի կողմից վարկերի տրամադրման պայմաններին: