|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հայկական ժամանակի» աղբյուրները հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով արդեն մի քանի տարի է, բնակվում է կառավարական ամառանոցներում, սկսել է «կարգի բերել» Թումանյան փողոցում գտնվող իր բնակարանը:
Թե ինչով է դա պայմանավորված, դեռ հայտնի չէ: Երեկ, երբ «ՀԺ» թղթակիցը ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանից մեկնաբանություն է խնդրել վերոնշյալ տեղեկությունների կապակցությամբ, վերջինս ասել է, թե դա անձնական հարց է և ինքը չի մեկնաբանում: Վերջին շրջանում հրապարակումներ եղան, նշում է թերթը, որ նոր կառավարության մեջ Սերժ Սարգսյանը մտադիր չէ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում թողնել Է. Նալբանդյանին:
Տեսակետները, սակայն, տարբեր են. այլ աղբյուրներ էլ պնդում են, որ Նալբանդյանը շարունակելու է պաշտոնավարել: Իսկ ինչ կապ ունի այս ամենի հետ Թումանյան փողոցի տունը, կարելի է կռահել: Տեղեկություն կա, որ Նալբանդյանը պատրաստվում է դուրս գալ կառավարական ամառանոցներից: