|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կառավարության փակ խորհրդակցության ժամանակ նախագահ Պուտինի ունեցած ելույթի հրապարակումը հակասում էթիկային:
«Նախագահը խնդրել էր անջատել բոլոր տեսախցիկները: Փակ խորհրդակցության հրապարակումը հակասում էթիկային: Մենք պարզելու ենք արտահոսքի հանգամանքները, և ես չեմ բացառում, որ Life News-ի հետ հարաբերությունները խզվեն»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Կալմիկիայում երեկ անցկացված` կառավարության փակ խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրել է կառավարությունը լուծարելու հարցը։ Խորհրդակցության տեսանյութը հայտնվել է Life News-ի խմբագրության տրամադրության տակ: