|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ ազատամարտիկ Շահեն Մեղրյանի եւ նրա զինակից ընկերների զոհվելու 20-րդ տարելիցին նվիրված հիշատակի ցերեկույթ, որի ընթացքում Շահեն Մեղրյանին հայրենիքի պաշտպանության համար հետմահու շնորհվեց մեդալ:
Մեղրյանի մարտական ընկերը` Լեւոն Մելիք-Շահնազարյանը, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Մեղրյանը դարձել էր դաս, կրկնօրինակման արժանի հերոս երիտասարդության եւ զինվորների համար:
«Մեղրյանը շատ հումորով էր: Հիշում եմ, երբ գյուղերն ազատագրել էինք, նա մտնում էր տնետուն եւ ասում, թե ինքը պետք է ճանաչի` որ թուրքը կոնկրետ որ հայի գույքն է գողացել: Շահենը, իսկապես, ճանաչեց մի քանիսի գորգերը: Ես երբ ասացի, թե Շահեն, ինչ է` մեկ-մեկ նկարե՞լ ես այդ գորգերը, պատասխանեց` այն, ինչ մերն է, իմ սրտում միշտ հիշվում է»,- պատմեց Մելիք-Շահնազարյանը:
Մանրամասները` տեսանյութում: