|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը, ով Վենեսուելայի նախագահական ընտրություններում պարտվել էր իշխանության ներկայացուցիչ Նիկոլաս Մադուրոյին, չեղյալ է հայատարարել ընդդիմության` այսօր նախատեսված երթը. հայտնում է Associated Press-ը:
Ակտիվիստները մտադիր էին փողոց դուրս գալ` ի նշան բողոքի ընտրությունների արդյունքների դեմ: Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ թույլ չի տա երթի անցկացումը:
Նախօրեին քաղաքական գործիչները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին: «Նա մեղավոր է մարդկային զոհերի համար, ինչի համար մենք ցավում ենք»,- ասել է Մադուրոն Կապրիլեսի մասին:
Ընդհանուր առմամբ, հետընտրական բախումների հետևանքով զոհվել է 7 մարդ: