|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը այսօր դատարան է ժամանել` իր ազատ արձակման մասին լսումներին մասնակցելու. տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելով Al Arabia հեռուստաալիքը:
Մուբարաքի փաստաբանը խնդրագիր է ներկայացրել իր պաշտպանյալի ազատ արձակման մասին, քանի որ վերջինս նախնական կալանքի բանտախցում է օրենքով սահմանված երկու տարուց ավելի:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կահիրեում սկսվել էր եգիպտական հեղափոխության օրերին ցուցարարների դեմ բռնությունների կիրառման գործի կրկնական դատավարությունը: Դատավարությունը սկսվելուց մի քանի րոպե անց դատավորն ինքնաբացարկ էր վերցրել: Նա մասնավորապես հայտարարել էր, որ գործը վերադարձնում է վերաքննիչ դատարան, որը պետք է իրեն փոխարինող գտնի: