|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկված է 18 մարդ, ընդ որում, բացի Ռուսաստանի քաղաքացիներից, նաեւ Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ. տեղեկացնում է Интерфакс-ը:
Չնայած սպասումներին եւ ավելի վաղ տարածված տեղեկություններին` ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ ցուցակում չեն ընդգրկվել: Դրանում հիմնականում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են, որոնք, ցուցակը կազմողների կարծիքով, կապ են ունեցել Hermitage Capital հիմնադրամի աշխատակից Սերգեյ Մագնիտսկու դեմ հարուցված քրեական գործի քննության հետ: