|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ամերիկացիները պահանջում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներառել «Մագնիտսկու ցուցակում»։ Սպիտակ տան կայքում այսպիսի պահանջով խնդրագիրը ստորագրել է արդեն ավելի քան 7 հազար մարդ. հաղորդում է РБК-ն։
Ամերիկացիները կգնան այդ քայլին, եթե Պուտինը չհրաժարվի օրենքից, որն արգելում ամերիկացիներին ՌԴ-ից երեխաներ որդեգրել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում դեկտեմբերի սկզբին ընդունվեց «Մագնիտսկու ակտը», որն այցագրային և ֆինանսական սահմանափակումներ է նախատեսում ռուս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, ամերիկացի օրենսդիրների կարծիքով, կապ ունեն Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան և մարդու իրավունքների այլ խախտումների հետ։
Ի պատասխան այդ քայլին՝ ՌԴ Պետդուման անցյալ շաբաթ ընդունեց «Դիմա Յակովլևի օրենքը», որը Ռուսաստանի պատասխանն է «Մագինտսկու ակտին» և արգելում է ԱՄՆ քաղաքացիներին ռուս երեխաներ որդեգրել։