|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումների վիճակահանությունը:
Ըստ վիճակահանության արդյունքի` կատալոնական «Բարսելոնա»-ն կիսաեզրափակիչում իր ուժերը կչափի մյունխենյան «Բավարիա»-ի հետ, իսկ Մադրիդի «Ռեալ»-ը` Դուրտմունդի «Բորուսիա»-ի:
Թիմերի միջև հանդիպումները տեղի կունենան ապրիլի 23-ին և 24-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 30-ին և մայիսի 1-ին:
Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր առաջնության եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Եվրալիգայի կիսաեզրափակչում միմյանց հետ կմրցեն Լոնդոնի «Չելսի»-ն կմրցի շվեյցարական «Բազել»-ի հետ, Լիսաբոնի «Բենֆիկա»-ն` թուրքական «Ֆեներբահչե»-ի:
Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան ապրիլի 25-ին, իսկ պատասխան խաղերը մայիսի 2-ին: