|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սերբիայում ստեղծված հատուկ պետական հանձնաժողովը բացել է Հարավսլավիայի` 1980-ին մահացած առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոյի իրերով չհրկիզվող պահարանները. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Այդ իրերը 33 տարի պահվում էին Ազգային բանկում:
Դեռեւս չի հաղորդվում, թե ինչ է եղել չհրկիզվող պահարաններում, իսկ այնտեղ կարող են լինել ինչպես Տիտոյի անձնական իրերը, այնպես էլ պետական գույք: Սպասվում է, որ չհրկիզվող պահարանների պարունակության ուսումնասիրման եւ գույքագրման վրա կծախսվի մոտ 10 օր: Տիտոյի անձնական իրերը կհանձնեն բելգրադյան դատարանին, որն էլ այն կբաշխի նրա ժառանգորդների միջեւ: