|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Նվագախումբը կկատարի հայ ժամանակակից կոմպոզիտորների երեք ստեղծագործություններ: Որպես մենակատար` հանդես կգա դաշնակահար Աիդա Եսայանը:
Համերգային ծրագրում ընդգրկված են Լեւոն Չաուշյանի «Դաշնամուրի կոնցերտ թիվ 1»-ը, Վահրամ Բաբայանի «Սիմֆոնիա թիվ 8»-ը եւ Դավիթ Սաքոյանի «Նահանջ տարի» ստեղծագործությունները:
Համերգը կղեկավարի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: