|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չեռնոգորիայի գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչն ու նախագահի ընդդիմադիր թեկնածու Միոդրագ Լեկիչը հայտարարել են, որ հաղթել են երեկ կայացած նախագահական ընտրություններում. հայտնում է Reuters-ը:
Վույանովիչի շտաբի տվյալներով` նա հավաքել է ընտրողների ձայների 51,3%-ն, իսկ նրա մրցակիցը՝ 48,7%-ը։ Լեկիչն իր հերթին պնդում է, որ հավաքել է 50,5%, իսկ Վույանովիչը՝ 49,5%։
Վույանովիչը հեռուստաուղերձում հայտարարել է իր հաղթանակի մասին։ Լեկիչն այդ հայտարարությունը համարել է «պետական հեղաշրջում» և ընդգծել, որ իր կողմնակիցները չեն համակերպվի գողացված ձայների հետ։