|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլի 6-ին` ժամը 06.28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 2ա շենքի առաջին հարկում գտնվող արհեստանոցում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մոտակայքում գտնվող կիսանկուղային օժանդակ շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել՝ 07.28-ին:
Շինության ներսում հայտնաբերվել է 1956թ. ծնված Վաչագան Հակոբյանի դին: