|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով այսօր Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, եւ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ոստիկանությունը տեղեկացրել էր գյուղապետի սպանության գործով Արտակ եւ Արայիկ Պետրոսյանների ձերբակալության մասին: