|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ավարտվել է Հայաստանի սամբոյի առաջնությունը, որը կայացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Առաջնությանը մասնակցել են 70 մարզիկներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից:
52 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը, 62 կգ քաշային կարգում՝ Արեն Անտոնյանը, ով ներկայացնում է ԲԿՄԱ-ն, 68 կգ քաշային կարգում՝ Անդրանիկ Նաղդալյանը (Երեւան), 74 կգ քաշային կարգում՝ Վաչիկ Վարդանյանը (Եղվարդ), +100 կգ քաշային կարգում՝ Արտյուշա Մկրտչյան, ով ներկայացնում է զինված ուժերը: Փաստենք, չորս քաշային կարգերում հաղթողներ են դարձել արցախցի մարզիկները՝ 57 կգ քաշային կարգում՝ Էռնեստ Հայրապետյանը,82 կգ քաշային կարգում՝ Մավրիկ Նասիբյանը, 90 կգ քաշային կարգում՝ Աշոտ Դանիելյանը և 100 կգ քաշային կարգում՝ Դավիթ Գրիգորյանը:
Չեմպիոն դարձած մարզիկները բացի մեդալներից արժանացել են նաև անհատական նվերների, իսկ մյուս հաղթողներն ու մրցանակակիրներին հանձնվել են համապատասխան կարգի մեդալներ, պատվոգրեր, և դրամական պարգևներ:
Հաղորդում է msy.am-ը: