|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանի Դավիթ Համբարձումյանի Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվել է ջրացատկի Հայասատնի առաջնությունը, որին մասնակցել են 33 մարզիկներ:
1 մետր ոստնացատկ ձևում Հայաստանի չեմպիոն է դարձել Գևորգ Պապոյանը, 3 մետր ոստնացատկում՝ Վլադիմիր Հարությունյանը, իսկ աշտարակացատկում՝ Ազատ Հարությունյանը:
Այս մրցաշարը մարզիկների համար լավ ստուգատես է ամռանը կայանալիք Եվրոպայի և աշխարհի առաջնություններից առաջ: Մեծ են ակընկալիքները հատկապես պատանիների Եվրոպայի առաջնությունից, որտեղ Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի ղեկավարությունն ակընկալում է մրցանակային արդյունքներ գրանցել:
Ինչպես նշում է ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը, հայ ջրացատկորդների համար լավ ստուգատես կլինի նաև ապրիլին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարը: Նրա խոսքերով, վերջին շրջանում ավելացել է հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ և դա պայմանավորված է նաև 2012թ. պատանիների Եվրոպայի առաջնությունում Վրադիմիր Հարությունյանի նվաճած բրոնզե մեդալով:
Տեղեկացնում է msy.am-ը: