|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր Ավագ շաբաթն է, եւ Եկեղեցական կարգի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր:
Այսօր Հայ Առա քելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որի ավարտին ազդարարվեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը եւ մարդիկ սկսեցին միմյանց ողջունել` «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնեալ է հարությունը Քրիստոսի» ավետիսով:
Պատարագը հաղորդում է նաեւ Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանի ավարտը: Վաղը Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է` Զատիկը, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:
Զատկի տոնին սովորաբար ձու են ներկում /կարմիր/, որը համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։
Վաղն առավոտյան եկեղեցիներում կկատարվիի ժամերգություն, որից հետո կմատուցվի Սուրբ Պատարագ: