|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կիրակի օրը` Սուրբ պատարագից հետո, «հավատի, հայրենիքի, խաղաղության համար եւ հանուն ապագայի» Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս կգա հացադուլից: Այդ մասին նա այսօր անձամբ հայտարարեց Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ:
Հովհաննիսյանն ասաց, որ հացադուլն ավարտելուց անմիջապես հետո` առանց ընդմիջման ու «կազդուրման», եւ համայն հայության հետ` Հայաստանի բոլոր քաղաքացիների, հայերի եւ ազգային փոքրամասնությունների, Արցախի, Սփյուռքի հետ միասին, պատրաստվելու է ապրիլի 9-ին: