|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամերիկյան Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքի իշխանությունները դիմել են տեղի ատամնաբուժարաններից մեկում բուժված 7 հազար մարդու` կոչ անելով անհապաղ ՄԻԱՎ-ի, նաեւ հեպատիտ C-ի եւ B-ի թեստ անցնել. տեղեկացնմում է BBC-ն:
Իշխանությունները տվյալներ ունեն, որ Սկոթ Հարինգտոնի ատամնաբուժարանում չեն պահպանվել հիգիենայի տարրական կանոնները` ասեղներն օգտագործվել են մի քանի անգամ, բժշկական սարքավորումները չեն լվացվել, իսկ որոշ դեղամիջոցներ կիրառվել են առանց համապատասխան թույլտվության: Կասկածներ են առաջացել այն ժամանակ, երբ ատամնաբույժի այցելուներից մեկի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ եւ հեպատիտ C:
Ատամնաբույժը փակել է կլինիկան եւ համագործակցում է հետաքննություն իրականացնողների հետ: