|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ է նաեւ ՀՀԿ-ի հայտնի տատիկը: Երբ նախագահի ավտոշարասյունը մոտեցավ կենտրոնական գրասենյակին, տատիկը, ձեռքերը պարզելով, խոնարհվեց եւ հայտարարեց. «Սրտիդ մեռնեմ, նախագահ ջան»:
Իսկ երբ արդեն նախագահը մտավ շենք, տատին հեռացավ` հայտարարելով. «Սիրում եմ իրան գժի պես: Էդպես նախագահ ոչ մի երկրում չկա: Ես չեմ կարող չսիրել մի մարդու, որը կռվել է Ղարաբաղի դիրքերում: Ազնիվ, խելացի եւ հայրենասեր, փառք ու պատիվ իրեն` Սերժ Ազատի Սարգսյան: Գիշեր բարի բոլորին: Կանգնեցի, դիմավորեցի, հիմա տուն եմ գնում»: