|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանում լրագրողների վիճակը սարսափելի է և ամեն օր գնալով վատանում է. ըստ Contact.az-ի` ՄԱԿ-ում հայտարարել է Լրագրողների խոսքի ազատության և անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը:
Նա իր զեկույցում նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարում ստանձնած պատրավորությունները, այդ թվում` լրագրողների կյանքի իրավունքի պահպանման և անձնական կյանքի անձեռնմխելիության ապահովման, ինչպես նաև չեն պատժում լրագրողների հանդեպ բռնությունները, նպաստում են նրանց ձերբակալություններին` քաղաքական նկատառումներից ելնելով:
Հուսեյնովը նաև նշել, որ ադրբեջանական օրենսդրությունը սահմանափակում է խոսքի ազատությունը և պետական մակարդակով վերահսկում ԶԼՄ-ներին: