|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անհայտ տղամարդը Շանհայի փողոցներում սպանել է 2 և վիրավորել 11 հոգու: Զոհերից վեցը դպրոցահասակ երեխաներ են եղել, ովքեր կանգնած են եղել դպրոցի շենքի առաջ: Ոստիկանները կարողացել են ձերբակալել հանցագործին հենց դեպքի վայրում:
Տղամարդու և նրան հասակակից երկու կանանց միջև վիճաբանություն էր եղել: Տղամարդը խոհանոցային դանակով սպանել էր այդ երկուսին էլ, այնուհետև դուրս վազել փողոց ու սկսել հարձակվել հանդիպած մարդկանց վրա. հաղորդում է Russia Today-ը: Նրա զոհն էին դարձել նաեւ դպրոցահասակ երեխաները, ովքեր դասերի ավարտից հետո կանգնած են եղել դպրոցի մոտ: Վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Չի բացառվում, որ ձերբակալվածը հոգեկան շեղումներ ունի: