|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փաստաբան Կարեն Ղոնյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել այն մասին, որ 11.02.2013 թ. դատավճիռը առ այսօր պատրաստ չէ:
Վերջին շրջանում փաստաբանները պարբերաբար դժգոհում են, որ դատարանները վճիռ կամ դատավճիռ հրապարակելիս այն չեն տրամադրում կողմերին հրապարակման օրը` խոստանալով, որ մի քանի օրից կուղարկեն փոստով, սակայն հիմնականում մի քանի օրը դառնում է մի քանի շաբաթ:
Արդյունքում` փաստաբանները ստիպված են լինում վերաքննիչ բողոք գրել և ներկայացնել շատ ավելի կարճ ժամանակահատվածում, մինչդեռ օրենքով դատական ակտի բողոքարկման համար նախատեսված է մեկամսյա ժամկետ, և ընդհանուր իրավասության դատարանն իրավունք չունի այդ ժամկետի մի մասը անօրինական ձևով վատնել: