|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ըստ t24-ի` Հրանտ Դինքի սպանության բացահայտման և իսկական ոճրագործների դատապարտման համար «Դինքի ընկերները» անունով մի խումբ ցույց է կազմակերպել «Չաղլայան» դատարանի դիմաց: Նրանք պահանջել են ձերբակալել Դինքի սպանության գործով մեղադրյալներ Զեյնել Աբիդեն Յավուզին և Օսման Հայալին:
Տեսանյությունում «Դինքի ընկերները» շեշտում են, որ Թուրքիայի կառավարությունը տեղյակ է եղել Դինքի սպանությունից և նրա սպանությունը Հայոց ցեղասպանության շարունակությունն է, նաև ասում են, որ հայ սպանելը Թուրքիայի համար սովորական երևույթ և արդեն «ավանդույթ» է դարձել:
«Մինչև մենք «վերջ» չասենք` այս դատը չի ավարտվի»,- հայտարարել են ցույցի մասնակիցները: