|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը հայտարարել է, որ երրորդ կողմերի` Սիրիայում ռազմական միջամտություն ձեռնարկելու որոշումը ուշացած կլինի. հայտնում է Reuters-ը:
Անանի խոսքերով` այժմ նման միջամտությունը կարող է հանգեցնել միայն բռնության շիկացմանը, ոչ թե դադարեցմանը: «Դա բոլորովին այն չէ, ինչին ձգտում է Սիրիայի ժողովուրդը: Նրանք ցանկանում են, որ պատերազմն ավարտվի, սպանություններին վերջ դրվի: Ռազմական ուժ ավելացնել պատերազմում ցանկանում են մարդիկ, ովքեր շատ հեռու են այս երկրից»,- ասել է Անանը: