|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր պաշտոնական այցով Վրաստան է ժամանում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն. տեղեկացնում է Apsny.ge-ն:
Վրաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Դավութօղլուն այցի շրջանակներում հանդիպում է ունենալու Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, արտգործնախարար Մայա Պաջձիկիձեի, Վրաստանի վերաինտեգրման պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ:
Դավութօղլուն նաեւ ծաղկեպսակ կդնի Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշահամալիրին:
Վրաստանին ԱԳՆ-ն ընդգծել է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, օրինակ` Թուրքիայի օգնությունը Վրաստանին` ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին:
Ի դեպ, մարտի 28-ին Բաթումում տեղի կունենա Վրաստանի Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: