|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնում Հրաչյա Հովակիմյանի նշանակման համար, որին օրերս արգելոցի աշխատակազմին ներկայացրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ միջնորդել է անձամբ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ում նախարարության օրոք Հովակիմյանը ղեկավարել է «Հայանտառը»: Այվազյանն ու Հովակիմյանն այդ տարիներին սերտորեն «համագործակցել են» փայտի բիզնեսի գործով:
Իր աղբյուրներին հղում անելով՝ այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Այժմ, ժողովրդական լեզվով ասած, «Խոսրովի անտառ»-ը «մրից ելավ, մրջուրն ընկավ». ազատվելով միջնակարգ կրթություն ունեցող Գաբրիել Պողոսյանի (Նոնո) տիրապետությունից, ով, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի հայրենի Արտաշատից էր, այն հայտնվել է Նոնո-2-ի՝ Հրաչյա Հովակիմյանի «ձեռքերում»»։