|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպմանը մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է բոլոր մարզասերներին մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 18:00-ին: Բոլոր մարզասերներին խնդրում են նաև մարզադաշտ չբերել արգելված իրեր:
Արգելվում են` զենք, ճայթռուկներ, ծակող, կտրող, հրավառվող իրեր, պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ, կենդանիներ, գնդակներ, փայտյա և մետաղյա դրոշակաձողեր, ալկոհոլային խմիչքներ, ամեն տեսակի շշեր և տարաներ, պաստառներ, դրոշներ՝ վիրավորական և/կամ ռասիաստական գրություններով, վուվուզելաներ, շեփորներ, լազերային լույսեր և ցուցիչներ: