|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եթե ՀՀ նախագահի հարցազրույցում իրապես կան մեսիջներ, որ այս կառավարությունը փայլուն է աշխատել, եւ այս վարչապետը պետք է շարունակի պաշտոնավարել, ապա սա հերթական աղետն է լինելու Հայաստանի համար, որովհետեւ այս կառավարությունն` այս վարչապետով, երկիրը տարել է փակուղի. ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Դիտարկմանն ի պատասխան` բայց չէ՞ որ կառավարությունն ապահովել է 7 տոկոսանոց տնտեսական աճը, Զոհրաբյանը հորդորեց թվերից ձերբազատվել եւ խոսել փաստերով: «Եթե դուք կբերեք ՀՀ որեւէ քաղաքացու, բացի նրանց նեղ շրջանակից, որը կասի, որ ավելի լավ է ապրում, քան երեկ, ապա ես կհամաձայնեմ: Յոթ տոկոսը պետք է արտացոլվի աղքատության կրճատմամբ, որն օրեցօր աճում է: Այստեղ խայտառակ կոնֆլիկտ կա հայտարարված փուչիկ թվերի եւ իրականության միջեւ»,- նշեց պատգամավորը: