|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով` «Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի վավերացումը չի նպաստի արտագաղթի տեմպի աճին: «Եթե քաղաքացին ցանկանա, ցանկացած տարբերակ գտնելու է երկրից հեռանալու համար. այս փաստաթուղթը չի կարող խթանել միգրացիոն հոսքը»,- խորհրդարանական լսումների ժամանակ կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Միաժամանակ անդրադառնալով ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրին` նա նշեց, որ դրա վերաբերյալ բազմաթիվ ահազանգներ է ստացել սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներից: «Բոլորը կարծում են, թե այդ համաձայնագրով նրանց անմիջապես արտաքսելու են Հայաստան, սակայն դա ամենևին էլ այդպես չէ, պարզապես տեղեկատվության պակաս կա: Մենք նման համաձայնագիր ունենք արդեն 12 երկրների հետ, և մինչ այժմ շատ քիչ քաղաքացիներ են այդ եղանակով վերադարձվել Հայաստան»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ ռեադմիսիայի համաձայնագիրը սահմանում է ԵՄ անդամ երկրների իշխանությունների և երրորդ երկրների միջև պարտավորություններն ու ընթացակարգերը ապօրինի կերպով երկրի տարածքում գտնվող քաղաքացիների վերադարձի վերաբերյալ:
Նաիրա Զոհրաբյանը նաև մտահոգություն հայտնեց, որ եթե ռեադմիսիայի համաձայնագրով մեր քաղաքացիները վերադառնան Հայաստան, արդյո՞ք մենք կկարողանանք նրանց համար ապահովել արժանապատիվ վերաինտեգրման գործիքներ: «Ես այժմ չեմ տեսնում այդ գործիքները: Սա կառավարության կարևորագույն խնդիրեներից է: Ես այս պահին լավատես չեմ»,- նշեց նա:
Ի դեպ, խորհրդարանական լսումներին ներկա հայ քաղաքական գործիչներին դուր չեկավ Հայստանում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով խորհրդական Էլեոնորա Վերգեերի ելույթը. նա հայտաարեց, որ վիզաների տրամադրումը հեշտ չի լինելու: