|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կոտայքի մարզի որոշ գյուղերում արտագաղթը գնալով խորանում է, երիտասարդները լքում են գյուղերը, ամուսնությունները կրճատվել են, թեեւ 30-ն անց են երիտասարդները, այնուամենայնիվ, չեն ամուսնանում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է պատճառներն իմանալ Զովաշեն համայնքի ղեկավարից: Գյուղապետ Սեդրակ Սաֆարյանն ասում է, որ «աղջիկները հարս չեն գալիս» իրենց գյուղ. «Պատճառներից մեկը հեռավորությունն է, մյուսը՝ վատ ճանապարհները եւ, ամենակարեւորը, սոցիալական վատ պայմանները: Տարվա վեց ամիսը ձյան տակ է գյուղը: Ո՞վ կգա»:
Այն, որ արտագաղթ կա, երիտասարդները լքում են երկիրը, չեն ամուսնանում, միայն Կոտայքի մարզի պրոբլեմները չեն: Նման իրավիճակ է ողջ հանրապետությունով մեկ, սակայն ուշագրավ են գյուղապետի մեկնաբանությունները: Ո՞վ կարող էր մտածել, որ աղջիկները հարս չեն գնա որեւէ գյուղ կամ քաղաք վատ փողոցների պատճառով: