|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամեն տարի 180 հազար մարդ է մահանում աշխարհում զովացուցիչ ըմպելիքների պատճառով: Անցած տարվա ընթացքում ավելի քան 25 հազար մարդ է մահացել ԱՄՆ-ում:
Նյու Օռլեանում տեղի ունենող ամենամյա գիտաժողովի ժամանակ Հարվարդի համալսարանի գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները: Ըստ այդմ` զովացուցիչ ընմելիքների չարաշահումից 133 հազար մարդ մահացել է շաքարախտից, 44 հազար մարդ` սրտանոթային հիվանդություններից, իսկ 6 հազար մարդ` քաղցկեղից: Նրանք այդ հանգամանքը բացատրում են այն բանով, որ զովացուցիչ ըմպելիքներում կա արհեստական շաքար, որը գիրացնող հատկություն ունի. տեղեկացնում է ABC-ն: