|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում երեկ համերգ է տեղի ունեցել, որի ընթացքում Հայաստանը, Լիտվան եւ Բուլղարիան ներկայացրել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված իրենց ազգային մշակութային արժեքները:
Հայաստանը ներկայացրել է հայտնի ֆրանսահայ երաժիշտ, դուդուկահար Լեւոն Մինասյանը, որի անզուգական կատարումը հարյուրավոր օտարերկրյա ունկնդիրների ներկայությամբ եւս մեկ անգամ ընդգծել է 2008թ. ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցված հայկական երաժշտական գործիքի համամարդկային արժեքն ու յուրօրինակությունը:
Համերգը, որին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ այլ երաժշտասերներ, անցկացվել է ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում եւ նվիրված էր Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Կոնվենցիայի 10-ամյակին: