|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը, հավանորեն, դեռ երկար կձգվի. տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելով լիբանանյան As-Safir թերթը:
«Մարտը երկար կտեւի, քանի որ մենք պայքարում են ահաբեկչության դեմ, որը չեն կարող պարտության մատնել աշխարհի բոլոր ուժերը: Սակայն մեր վիճակը բարելավվել է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակներում»,- ասել է Ասադը:
Նախագահն ընդգծել է, որ իշխանությունները պատրաստ են երկխոսել չզինված ընդդիմության հետ` նշելով, որ ընդդիմադիրների շարքերում տարաձայնությունները խոչընդոտում են բանակցությունների անցկացմանը: «Մենք երբեք չենք հրաժարվել եւ չենք հրաժարվելու երկխոսությունից, սակայն պետք է իմանանք, թե ում հետ ենք խոսելու: Ամեն օր տեսնում ենք, որ ընդդիմությունը դառնում է ավելի պառակտված: Թող պայմանավորվածության գան միմյանց հետ, հետո կտեսնենք»,- հայտարարել է Ասադը: