|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը Ղազախստանի մայրաքաղաքում Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայի մասին բանակցությունների նպատակն է անվանել ապստամբ խմբավորումների հետ «խաղաղ» համաձայնությունները, որոնց շրջանակում նրանք կհանձնեն զենքը և կհամաներվեն: Այդ մասին հայտնում է Reuters-ի ռուսական ծառայությունը:
Ասադը ճապոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ հայտնի չէ, թե արդյոք հաջորդ շաբաթ Աստանայում նախատեսված բանակցությունները կօգնեն սկսել քաղաքական երկխոսությունը, «որովհետև պարզ չէ, թե ով է մասնակցելու»: Սիրիայի առաջնորդը հույս ունի, որ հանդիպումը հարթակ կդառնա ապստամբ խմբավորումների հետ բոլոր հարցերի քննարկման համար:
«Մենք դեռ կարծում ենք, որ Աստանայում հանդիպումը նվիրված կլինի հրադադարի վերաբերյալ ահաբեկչական խմբավորումների հետ բանակցություններին», ինչը թույլ կտա խաղաղ կարգավորման մասին համաձայնագիր կնքել», -ասել է Ասադը հարցազրույցում, որի որոշ հատվածները հրապարակվել են նրա Twitter-ի էջում:
Աստանայում բանակցություններին մասնակցել համաձայնել է Թուրքիայի կողմից աջակցություն ստացող մի քանի ապստամբ խմբավորում, որոնք պայքարում են Սիրիական ազատ բանակի դրոշի ներքո: