|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ»-ի՝ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ում ցանկանում են ընդդիմության առաջարկով ստեղծվելիք մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովի կազմում ՀՀԿ-ից գործուղել պատգամավոր Սամվել Նիկոյանին:
Սակայն ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը թերթի հետ զրույցում ասաց, թե իրենք դեռ չեն որոշել՝ ով է անդամակցելու հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ Նիկոյանը տարիներ առաջ ղեկավարել է նման մեկ այլ ժամանակավոր հանձնաժողով և փառահեղ կերպով տապալել դրա աշխատանքները՝ իշխանությունների հանցանքներն արդարացնող լղոզված մի եզրակացություն ներկայացնելով: