|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը հաճախ է հյուրընկալվում ԱԺ ՕԵԿ խմբակցությանը. գրում է «Ժողովուրդը»: Թերթը հայտնում է, որ երեկ եւս` նիստի ընդմիջումից հետո, ԱԺ նախկին նախագահը, փոխանակ շտապեր նիստերի դահլիճ, արագ քայլերով ուղեւորվել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի աշխատասենյակ:
«Ժողովուրդ»-ը Սամվել Նիկոյանից փորձել է պարզել, թե ինչու է այդքան հաճախ գնում ՕԵԿ խմբակցություն:
«Ուրեմն նա մեր կոալիցիոն գործընկերն է, եւ ես զարմանում եմ, որ ձեզ մոտ հարց է առաջացրել: Դա դուքպետք է բնական ընդունեիք: Այնքան պետք է ըմբռնելի լիներ ձեզ համար, որ դա համարեիք շատ սովորական: Ուղղակի ուշադիր չեք եղել, ես այլ խմբակցություններում էլ եմ լինում»,- ասել է նա: