|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հռոմի պապ Ֆրանցիսկը մանուկ տարիքում շատ անհանգիստ երեխա է եղել: «Իսկական փոքրիկ սատանա էր, չլսող, ինչպես ցանկացած տղեկ: Ո՞վ իմանար, որ Հռոմի պապ է դառնալու»,- պատմել է նրա ուսուցչուհին` քույր Մարթա Ռաբինոն:
Ըստ նրա` նոր պոնտիֆիկոսը համեստ, կշռադատող, հանգիստ մարդ է` հարուստ ներաշխարհով ու կյանքի ամուր դիրքորոշմամբ: «Այսուհետ ավելի շատ ենք նրա համար աղոթելու: Նրա ընտրությունն անգնահատելի ընծա է եկեղեցուն: Դա բաց պատուհանից մի ումպ թարմ օդ է»,- ասել է Ռաբինոն:
Պարզվում է` պատանի տարիքում Հռոմի պապը թոքաբորբով է հիվանդացել, հարկ է եղել նույնիսկ հեռացնել աջ թոքի վերին հատվածը: Ի դեպ, հենց հիվանդությունից հետո է նա իրեն նվիրել կրոնին. տեղեկացնում է Вести-ն:
Էլ ի՞նչ է հայտնի Ֆրանցիսկի մասին. սիրում է տանգո, չի թաքցնում, որ երիտասարդ տարիքում հարսնացու է ունեցել, սեղանի գրքերն են Ալեսանդրո Մանձոնիի «Նշանվածները», Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը»: Սիրում է նաեւ Դոստոեւսկի: