|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2012 թվականը, Երևանի միջազգային համագործակցության առումով, բավականին արդյունավետ տարի է եղել. Երևանի արտաքին համագործակցությունն ամփոփելիս ասել է քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։
Հանրապետության ամենամեծ համայնք Երևանը գործակցային կապեր ունի արտերկրյա 50 քաղաքների հետ, ընդ որում՝ դրանցից 36-ի հետ՝ պայմանագրային համագործակցության՝ հիմնված համաձայնագրերի, պայմանագրերի, ծրագրերի վրա։
Համագործակցությունների համատեքստում Դավիթ Գևորգյանը Երևանի համար առանձնակի կարևորների թվին է դասում Երևանի և Ստեփանակերտի միջև արդեն պաշտոնական համագործակցության հաստատումը, որը հիմնված է ծրագրային համագործակցության վրա։