|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ես մեծապես աջակցում եւ սատարում եմ Հայաստանին իր ջանքերում՝ փորձելու հաստատել հարաբերություններ ԵՄ-ի հետ՝ Ասոցացման համաձայնագրի եւ բանակցությունների միջոցով, եւ որպես այդ բանակցությունների մի մաս՝ Ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում:
Կարծում եմ՝ լրջագույն առաջընթաց եք ունեցել, եւ հուսով եմ, որ էլ ավելի առաջընթաց կունենաք մինչեւ նոյեմբեր Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը: Հուսով եմ նաեւ, որ այս ամենը Հայաստանի ներսում կնպաստի լրացուցիչ տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ճիշտ այնպես, ինչպես ներքին բարեփոխումների գործընթացը կօգնի մեզ շարունակել եւ առաջ տանել բանակցությունները:
Դրանք փոխազդում են միմյանց, դրանք փոխլրացնող պետք է լինեն»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը:
Թերթը գրում է, որ խոսելով Մաքսային միության մասին՝ Ֆրեյզերը կարծիք է հայտնել, որ թեեւ Ռուսաստանը հետաքրքրություններ եւ ազդեցություն ունի այս տարածաշրջանում, եւ դա կարելի է ընկալել, սակայն տարածաշրջանի երկրները, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, պետք է կարողանան ունենալ իրենց ազատությունը՝ ընտրել իրենց սեփական ուղին եւ գործընկերային հարաբերությունները, բայց իհարկե պետք է նաեւ գոյություն ունեցող իրողությունների հետ հաշվի նստել: