|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիան շատ կարեւոր դերակատարություն ունի Հարավային Կովկասում, նաեւ հետաքրքիր առաջարկներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ. այսօր ադրբեջանցի լրագրողներին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:
Սակայն, ըստ նրա, Թուրքիային շատ դժվար կլինի առաջ տանել իր գաղափարները, քանի դեռ Հայաստանի հետ փակ սահմանների խնդիր ունի. տեղեկացնում է 1 news.az-ը:
«Մենք գիտենք, որ դեռ օրակարգում է երկու երկրների միջեւ սահմանը բացելու հարցը, եւ եթե Թուրքիան ցանկանում է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ապա պետք է անպայման բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ: Այլապես նրա բոլոր առաջարկները այդպես էլ կմնան առաջարկներ»,- ընդգծել է Ս. Ֆրեյզերը: