|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի անկուսակցական գյուղապետ Հունան Առաքելյանը: Հրաժարականի պատճառը անձնական է' առողջական, Առաքելյանը հոդացավեր ունի: Փետրվարի 19-ին այս գյուղում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ջախջախիչ հաղթանակ է տարել: Մոտ 450 բնակիչ ունեցող գյուղում Սերժ Սարգսյանը ստացել է 231, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 39, Հրանտ Բագրատյանը՝ 1, մնացածը՝ 0 ձայն: Մարտի 24-ին գյուղում նոր գյուղապետ են ընտրելու: Պայքարում են գյուղի ավագանու անդամ ԲՀԿ-ական Զաքար Զաքարյանը եւ Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ ՀՅԴ-ական Արտաշես Սաֆարյանը: ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել: Այս մասին գրում է ՛՛Հրապարակ՛՛-ը: