|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ղեկավար Եսայի Մովսիսյանը մեր թերթի նախորդ համարներից մեկում իր գյուղին նվիրված հրապարակումից հետո որոշել է տեղ-տեղ ասֆալտապատել ճանապարհները: Գյուղի գլխավոր փողոցում բազմաթիվ տեղեր կտոր-կտոր մշակվել են, եւ անչափ բարակ շերտով ասֆալտ է փռվել: Իսկ օրերս տեղացած անձրեւներն արդեն հասցրել են շարքից դուրս բերել ասֆալտաշերտը:
Մեկ այլ զավեշտ. գյուղապետը ասֆալտապատելուց հետո է որոշել ջրագիծ անցկացնել: Ինչպես ասում են գյուղացիները. «Ջուրը քաշելուց հետո էլ մեկ-երկու ավտո ավազ կլցնեն ու վերջ: Էլ ի՞նչ ասֆալտ, ի՞նչ բան»: